fbpx
Սպորտ

Նայում եմ կիսաեզրափակչի մասնակիցներին ու մեզնից ուժեղի չեմ տեսնում․ Էնրիկե

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի՝ մրցաշարից դուրս մնալու մասին։

«Այն, ինչն արթնացնում է աշխարհի առաջնությունը ոգին է, որով շնչում են․ դա բացառիկ բան է։ Ֆուտբոլը մարզաձև է, որում կարող է հաղթել այն թիմը, որը չի գրոհում։ Դա Մարոկկոյի դեպքը չէ, որն իր շանսերն ունեցավ։ Մենք շատ երիտասարդ թիմ ենք ունեցել 4 տարվա ընթացքում, որը հայտնվել է աշխարհի առաջնությունում, և, կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն բաց թողեցինք։

Նայում եմ կիսաեզրափակչի մասնակիցներին ու մեզնից ուժեղի չեմ տեսնում։ Կարծում եմ՝ հիանալի հնարավորություն բաց թողեցինք այս մրցաշարում։ Բացի Ճապոնիայի հետ խաղի երկրորդ կեսի այն 12 րոպեների, կարծում եմ՝ բարձր մակարդակ ցույց տվեցինք, իսկ հետո Մարոկկոյի հետ դժվարություններ ունեցանք։ Ես կրում եմ առավելագույն պատասխանատվությունն այս արդյունքի համար և տեղի ուեցողը դրական կընդունեմ»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ