MG ապրանքանիշը, որը 2007 թվականից պատկանում է չինական SAIC-ին, հրապարակել է MG7 ֆլագման մոդելի առաջին լուսանկարները։ Fastback-ը կլինի Black Series շարքի առաջինը: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նոր շարժիչների շարքը կներառի տուրբոշարժիչներ, իսկ ավելի ուշ՝ հիբրիդային էլեկտրակայան՝ ցանցից լիցքավորմամբ։ Այս մասին գրում է motor.ru-ն։
Չինացի լրագրողները վստահ են, որ MG7-ի երկարությունը կձգվի մինչև 4884 միլիմետր, այսինքն՝ այն գրեթե իննսուն միլիմետրով ավելի կարճ կլինի, քան Audi A7-ը։


