Մի խումբ սյունեցիներ փակել են Գորիս-Տաթև ճանապարհը

Հրապարակող՝

«Քաղաքացիություն». Վրաստանի դպրոցներում նոր առարկա կուսուցանվի

Ամենադիտվածներ

Մի խումբ սյունեցիներ մեքենաներով փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը։ Ակցիայի իմաստը խոչընդոտելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել Սյունիք։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Facebook-ում գրառում էր կատարել, որով կոչեր արել՝ միանալ իրենց ավտոերթին և չթողնել, որպեսզի ՀՀ վարչապետը մուտք գործի Սյունիք։

Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Առուշանյանը բերման է ենթարկվել՝ քրեական գործի շրջանակներում։

Նշենք նաև, որ վարչապետն առավոտյան ուղևորվել է Սյունիք ու ճանապարհին ուղիղ եթերով է հանդես եկել, որում դիմել է սյունեցիներին ու նշել, որ իր այցը Սյունիք կրքեր բորբոքելու համար չէ։

Ամենաթարմ