«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումը ֆրանսիական «Լիոնի» հետ։
Հայտնենք, որ թիմը պարտվել է 1։3 հաշվով և դուրս է մնացել Չեմպիոնների լիագայի 1/8 քառորդ եզրափակչից:
«Մի օր մենք էլ դուրս կգանք կիսաեզրափակիչ։ Երբեմն պետք է պարզապես հաղթահարել այս արգելքը։ Մի քանի տարվա արդյունքում մենք արժանի էինք դրան։
Առաջին խաղակեսում չէր հաջողվում ազատ գոտիներ գտնել գրոհի համար։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ լավ էր»,-ասել է Գվարդիոլան
Մարզիչը հավելել է, որ ինքը զգում էր, որ ավելի ուժեղ են:
«Ես զգում էի, որ մենք ավելի ուժեղ ենք։ Բայց այս մրցաշարում պետք է կատարյալ խաղ ցուցադրել։ Մենք սխալներ էինք թույլ տալիս տուգանային հրապարակում ամենավճռական պահերին։ Մենք հիասթափված ենք։ Հիմա կմեկնենք արձակուրդ, իսկ հետո դարձյալ պետք է բոլորին հասցնել լավ մարզավիճակի»,-նշել է Գվարդիոլան:
Այս մասին հայտնում է BT Sport-ը։