Ազատ Լրահոս

ՀՀ կառավարությունը պետք է սխալն ուղղի. Կեցցե՛ ժողովրդավարության ձգտող Բելոռուսիայի ժողովուրդը

ՀՀ վարչապետի կատարած քայլը՝ բռնակալ, մարդասպան ու ընտրակեղծարար Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքը կարող է թշնամացնել կամ բացասական տրամադրել ժողովրդավարության ձգտող Բելոռուսիային մեր երկրի հանդեպ։

Մենք՝ հայերս, ՀՀ քաղաքացիներս, պարտավոր ենք համերաշխություն հայտնել Բելոռուսիայի ժողովրդին, որն անդառնալիորեն գրողի ծոցն է ուղարկում իրենց երկրի բռնապետին։

Ավելին՝ վարչապետի կատարած հայտարարությունը և համանման սխալները նախ հիմք են հանդիսանացել՝ իբր լեգիտիմության աղբյուր, որ Լուկաշենկոն դիմի նման բռնությունների ու սպանության՝ իր երկիրը պաշտպանելու իր կողմից հորինած արտաքին ուժերից, իսկ իրականում սեփական ժողովրդից։ Եվ նշենք ցավալին, որ այն կարող է հիմք հանդիսանալ դիմելու ՀԱՊԿ-ի անդամ երկրներին, որպեսզի զորք մտցնեն Բելոռուսիա, իսկ նման վտանգի առաջ երբրևէ կարող ենք կանգնել նաև մենք, որը պետական դավաճանություն, հակաժողովրդավարություն ու հակաազգային քայլ կլինի։

Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ նման հիմքեր կամ նախադեպ գրանցվի ժողովրդավար համարվող ՀՀ կողմից։ Այս հարցով ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ուղղել իր կատարած սխալը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ