Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես ստորագրել է հետևյալ օրենքները.
– «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
– «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
– «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,
– Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,
– «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: