Աշխարհ

Փետրվարի 16-ը՝ Միասնության օր․ Զելենսկին ուղերձով դիմել է ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 14-ին ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին ու նշեց, որ իրենց վախեցնում են մեծ պատերազմով, սակայն Ուկրաինան ուժեղ է, քան երբևէ։

Նրա խոսքով՝ Ղրիմն ու Դոնբասը լինելու Ուկրաինայի կազմում, սակայն դա տեղի է ունենալու միայն դիվանագիտական ճանապարհով։

Զելենսկին ասել է, որ հրամանագիր է ստորագրել՝ փետրվարի 16-ը երկրում «Միասնության օր» հայտարարելու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փետրվարի 16-ն էր նշվում, որպես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման օր, սակայն ռուսական կողմը մեկնաբանելով այս լուրերը, նշում է, որ Ռուսաստանը չունի նման մտադրություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ