fbpx
ՏՏ

Microsoft-ը ծալովի սմարտֆոն է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Microsoft ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաև կարելի է կիրառել որպես պլանշետ: Սմարթֆոնը նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար:

Այն երկու էկրան ունի՝ յուրաքանչյուրը 5,6 դյույմ անկյունագծով: Բացված վիճակում սարքը կարելի է կիրառել որպես պլանշետային համակարգիչ՝ 8,3 դյույմ անկյունագծով էկրանով: Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում է գրպանի մեջ: Ինչպես ցուցադրվել է մամուլի ասուլիսում, երկու էկրաններն էլ կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը:

Surface Duo-ն մշակելիս որպես Microsoft-ի գործընկեր հանդես է եկել Google ընկերությունը: Սարքի օգնությամբ կարելի կլինի կիրառել այն հավելվածները, որոնք հասանելի են Google play ցանցային խանութում: Ինչպես պարզաբանել են Microsoft-ի ներկայացուցիչները, սարքը վաճառքում կհայտնվի 2020 թվականին: Դրա մի քանի տեխնիկական բնութագրեր դեռևս չեն բացահայտվում: Օրինակ, պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ պրոցեսորով է այն հանդերձվելու, ինչպես նաև՝ խցիկ լինելու է արդյոք դրա հետին պանելին: Wired ամերիկյան մասնագիտացված հանդեսի տվյալներով, Surface Duo-ն կստանա Snapdragon 855 պրոցեսորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ