Microsoft ընկերությունը հայտարարել է իր նոր վիրտուալ հավելումների մասին, որոնք մետատիեզերքի ստեղծման ճանապարհին արված քայլեր կարող են լինել։
Ignite կոնֆերանսի ժամանակ ընկերությունից հայտնել են, որ ներկայացնելու են ավատարներ և Mesh հարթակի ավելի լայն հնարավորություններով տարբերակը Microsoft Teams-ում։
Նշվում է, որ վիրտուալ և ընդլայնված իրականությունների ոլորտում Microsoft-ը շատ մեծ ներդրումներ է կատարել։