ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է իր նոր պաշտոնական կայքը՝ migration.mia.gov.am-ը։ Կայքը նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար՝ եռալեզու, արագագործ և ծավալուն հնարավորություններով։ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը նշել է, որ կայքը լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։ Այն ապահովում է հստակ տեղեկատվություն և արդյունավետ փոխադարձ կապ քաղաքացիների հետ։
Կայքի հիմնական առանձնահատկություններից է ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք օգտվել կայքից։ Տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության՝ պահպանելով «երեք քլիքի» սկզբունքը, ինչը այցելուներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկությունը գտնել արագ և հեշտ։
Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի հասանելիությունը աշխարհի տարբեր երկրներից։ Կայքը լիովին հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին՝ դարձնելով այն մատչելի և օգտակար բոլոր օգտատերերի համար։

