Միհրան Հարությունյանին չհաջողվեց հաղթել ղազախ մարտիկին. MMA (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայազգի մարտիկ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերի GFC 19: Krepost Selection 6 մրցաշարի ընթացքում MMA-ում իր 4-րդ մենամարտն է անցկացրել ու պարտվել։

Սա Հարությունյանի ՝ Սոչիի մրցաշարում խառը մենամարտերում կրած առաջին պարտությունն էր:

https://www.youtube.com/watch?v=XhSe_wKrh2w

Միհրանը մենամարտել է Ղազախստանի ներկայացուցիչ Ժասուլան Ակիմժանի հետ ու 3-րդ ռաունդի վերջնամասում նոկաուտի ենթարկվել մրցակցի կողմից:

Հիշեցնենք, որ հայ մարզիկը նախորդ 3 մենամարտերում հաղթանակ էր տարել:

 

Ամենաթարմ