fbpx
Քաղաքականություն

Միհրան Պողոսյանի արտահանձման վերջնական որոշում չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան

«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում:

Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է և ՌԴ Սահմանադրության համաձայն` այդ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի»,- ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՌԴ-ն չի արտահանձնում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նախկին մի քանի պաշտոնյաների, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ