fbpx
Իրավական

Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ռոբերտ Քորարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ:

Այս մասին տեղեկացնում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արմեն Գևորգյանը պատասխանողներից պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցում:

Հայցադիմումը դատարանում մուտք է գործել սեպտեմբերի 2-ին:

Հավելենք, որ Արուսյակ Ջուլհակյանը և Մուշեղ Շուշանյանը օգոստոսի 7-ի ասուլիսի ժամանակ մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Արմեն Գևորգյանի հասցեին, որը, ենթադրաբար, դատական հայցը ներկայացնելու պատճառ է հանդիսացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ