fbpx
Իրավական

Միջադեպ Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստին․ փաստաբանը լքել է նիտերի դահլիճը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պետք է ընթերցեր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, բայց տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով դա չի ստացվել։

Պաշտպանական կողմի փաստաբանների ներկայացված՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդության քննությունը դատավորը հետաձգել է, քանի որ այն պատրաստ չի եղել։ Սակայն, փաստաբաններից մեկը բողոքել է դատավորի որոշման դեմ ու ասել, որ Դանիբեկյանը պարտավոր է հետաձգել նիստը։ Այնուհետև նա լքել է նիստերի դահլիճը։

Դրա հետևանքով՝ դատավորը ստիպված է եղել հետաձգվել նիստը։

Ուշագրավ է, որ նիստի ընթացքում ինչ-որ պահ չկար էլեկտականություն ու նիստը շարունակվում էր հոսանքազրկման պայմաններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ