fbpx
Արցախ

Արցախ-Հայաստան փակ միջանցքի վերաբերյալ հանրային քննարկում. ԲԱՑՈւՄ

«ԲԱՑՈՒ՛Մ»-ը նախաձեռնություն է, որը նվիրված է Հայաստանը և Արցախը կապող միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքի բացմանը աջակցելուն:

Ամսի  14-ին ժամը՝ 15։00-ին ibis Yerevan center-ում տեղի կունենա հանրային քննարկում կապված Լաչինի միջանցքի փակման հետ, որը առաջացրել է լրջագույն հումանիտար աղետ։

Հանրային քննարկումը բաց է լինելու և ակնկալվում  է բոլոր հասարակական և քաղաքական անձանց մասնակցությունը։

Ծանոթացեք օրակարգին.

15:00-15:15 «ԲԱՑՈւ՛Մ» նախաձեռնության մամլո ասուլիս

15:20-16:00 «ԲԱՑՈւ՛Մ» նախաձեռնության Արցախ-Հայաստան փակ միջանցքի վերաբերյալ խնդրի, նպատակների և գործոնեության ներկայացում

-Խնդրի ներածություն

-Շրջափակման ազդեցությունը Արցախի ժողովրդի վրա

-Ադրբեջանի գործողությունները, որոնք խախտում են միջազգային պարտավորությունները

-Ռուսաստանի և միջազգային հանրության դերը

-Արցախի ինքնորոշման իրավունքը

-Եզրակացություն և գործողությունների պլան

16:00-18:00 Հարց-պատասխան, քննարկում, ելույթներ

Հանրային քննարկմանը մասնակցելու հայտ

Հիշեցնենք, որ արդեն գրեթե 1 ամիս է, ինչ փակ է Հայաստան-Արցախ կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից։ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախում ստեղծվել է լուրջ հումանիտար խնդիրներ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ