Երեկ Մոնակոյում մեկնարկել է արքայազն Ալբեր Երկրորդի գլխավորությամբ անցկացվող SPORTEL Monaco միջազգային էքսպոն, որին մասնակցում են սպորտային հեռարձակողները, լրատվամիջոցները և ժամանակակից լավագույն տեխնոլոգիական լուծումներն առաջարկող ընկերությունները։
Այս մասին տեղեկացնում է Vnews-ը։
Նշվում է, որ առաջին անգամ այս էքսպոյում Vivaro Media-ն ներկայացել է առանձին տաղավարով ու միջազգային գործընկերներին ներկայացրել առաջին հայկական մարզական հեռուստաալիքները և օնլայն հարթակը։
Ըստ աղբյուրի՝ այս էքսպոյի հովանավորներից է նաև հայաստանյան FeedConstruct-ը։