Երևան

Ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի․ քաղաքապետարան

ՀՀ քաղաքապետարանը հայտնել է, որ այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

«Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:

Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ