Միջազգային գործընկերներին ներկայացնում ենք ադրբեջանական ագրեսիայի մանրամասները. Ալեքսանյան

Ամենադիտվածներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներիս հետ, օգտագործելով բոլոր հնարավոր խողովակները, մեր միջազգային գործընկերներին ենք ներկայացնում ադրբեջանական ագրեսիայի մանրամասներն ու շեշտում դրա միջազգային լայն ու հասցեական դատապարտման անհրաժեշտությունը»,- նշել է նա:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:

Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր:

Ամենաթարմ