«Միջուկային հնգյակի» ներկայացուցիչները, որոնց հանդիպումը տեղի է ունենում Պեկինում, հրաժարվել են համաձայնության գալ վերջնական համատեղ հայտարարության շուրջ, այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին `հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերին:
«Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում «միջուկային հնգյակի» անդամների միջեւ փոխվստահության պակասի խորացման ֆոնին, որն այս ձեւաչափի համար աննախադեպ մարտահրավեր է», – ասել է ռուս դիվանագետը և հավելել,- իրավիճակն այնքան լուրջ է, որ այս անգամ մենք ստիպված համաձայնության չեկանք վերջնական հայտարարության շուրջ»:
Ռյաբկովը նշել է, որ իրավիճակի համատեքստում հատկապես կարևոր է համաժողովին Մոսկվայի կողմից առաջ քաշած հարցերը ՝ «հինգյակի» դերի, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ուժեղացման մասին:
«Միջուկային հնգյակ» ոչ ֆորմալ անվանումը վերաբերում է միջուկային զենք ունեցող երկրների ասոցիացիային, որոնք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: