«Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին «Սան Սիրո» մարզադաշտը «հին արտեֆակտ» է անվանել, որը պետք է քանդել:
«Սան Սիրոն», որը հայտնի է նաև որպես Ջուզեպպե Մեացցայի մարզադաշտ, հանդիսանում է իտալական «Միլանի» և «Ինտերի» տնային խաղադաշտը: Այն կառուցվել է 1926 թվականին։ Խաղադաշտը վերանորոգվել է 1956 և 1989 թվականներին:
— Վեց տարի առաջ ես արդեն ասել էի, որ «Սան Սիրո» մարզադաշտը հին է և հնացած: Ես ցանկանում էիքանդել այն և նրա կողքին նոր մարզադաշտ կառուցել: Այդ ժամանակ ինձ ասացին. «Խե՞նթ ես, դու ուզում ես քանդել ֆուտբոլային «Լա Սկալան»»:
Ես պատասխանում էի. «Սա ֆուտբոլային «Լա Սկալան» չէ, սա պարզապես հին արտեֆակտ է»: «Ուեմբլին» նույնպես քանդեցին, և այն նույնիսկ ավելի խորհրդանշական էր, քան «Սան Սիրոն»:
Այժմ նրանք ուսումնասիրում են այն տարբերակը, որը սկզբնականն էր․ այն ենթադրում է նոր մարզադաշտի կառուցում «Սան Սիրոյի» տարածքում՝ պահպանելով հին մարզադաշտի որոշ տարրեր։ Այս մասին ես այսօր առավոտյան խոսեցի նաև քաղաքապետի հետ:
Բացի այդ, կա նոր մարզադաշտի կառուցման տարբերակ Սան Դոնատո Միլանեզե շրջանում, ինչը նույնպես հնարավոր է: Մենք արդեն այս հարցում ներդրել ենք 40 մլն եվրո, — Սկարոնիի խոսքերը մեջբերում է Calciomercato-ն: