Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Յուվենտուսը»։ Այս հանդիպումը՝ թիմերի միջև, առաջինն էր։
Հաշիվը 61-րդ րոպեին բացեց Անտե Ռեբիչը՝ առաջ մղելով «Միլան»-ին։ 72-րդ րոպեին, սակայն, ակումբը մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Տեո Էրնանդեսը։
Խաղավերջում Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ այդպիսով փրկելով «Յուվենտուս»-ին պարտությունից։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին Թուրինում։