«Միլանը» և «Ռոման» կարող են փոխանակվել խաղացողներով, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռոսոներիները» ցանկանում են ձեռք բերել հռոմեական թիմի անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամին և նրա փոխարեն «Ջալոռոսիներին» են առաջարկում թիմի շվեյցարացի հարձակվղ Նոա Օկաֆորին։
Հիշեցնենք, որ Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողը բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով: Աբրահամը այս պահին հայտնվել է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում։