Սպորտ

Իբրահիմովիչը չի մասնակցի Լացիոյի դեմ խաղին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտնել է, որ 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարողանա օգնել թիմին Հռոմի «Լացիոյի» դեմ առաջիկա խաղում:

«Իբրահիմովիչն իրենց շատ ավելի լավ է զգում, քանի մի քանի օր առաջ, սակայն պատրաստ չէ վաղվա հանդիպմանը։ Նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ հաջորդ խաղին «Բենևենտոյի» դեմ։

Կամ Մանջուկիչը, կամ Լեաուն կարող են խաղալ առջևում։ Մանջուկիը լավ է զգում իրեն և ունի անհրաժեշտ որակներ, որոնք կօգնեն մեզ մրցակցի տուգանային հրապարակում»,- ասել է Ստեֆանո Պիոլին։

Նշենք, որ Իտալիայի առաջնության 33-րդ տուրի «Լացիո» – «Միլան» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Այս մասին տեղեկանում ենք Gazetta.it-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ