ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր, նախկինում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը մի շարք քրեական գործերի, ձայնագրությունների մասին հարցեր ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվելով՝ արդյոք վարչապետը քննվել է այդ գործերով:
Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ չի քննվել այդ գործերով, բայց եղել է ամենամեծ նախաքննական մարմնում` ժողովրդի դատին է ներկայացել: Երբ պատգամավոր Վարդևանյանը իր արձագանքում հիշեց Ալիևի հետ ուղիղ կապի ու ենթադրյալ 5 միլիարդի մասին խոսակցությունները, վարչապետ Փաշինյանը հեգնեց փաստաբան պատգամավորին, որ ճիշտ կանի 5 միլիարդի մասին գնա և իր վստահորդի հետ խոսի, որից հետո կրքերը ԱԺ-ում կրկին թեժացան:

