«Փյունիկի» 23-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի լրագրողների հետ զրույցում ասել է․
«Կարծում եմ՝ վատ խաղ չանցկացրինք, մինչև 30 րոպեն շատ լավ խաղացինք: Նույնիսկ խաղամակարդակների տարբերություն չէր զգացվում կամ այն, որ իրենք Անգլիայի թոփ-10-ում գտնվող թիմ են:
Բայց մեր սխալներից գոլեր բաց թողեցինք և պարտվեցինք:
«Դաշտում տեսանք այն, ինչ նրանցից սպասում էինք: Պատրատ էինք այդպիսի խաղի, բայց ինչպես արդեն նշեցի՝ մեր սխալների արդյունքում գոլեր բաց թողեցինք ու պարտվեցինք:
Գուցե մեզ մի փոքր չհերիքեց հավատը, բայց կարծում եմ՝ վատ չխաղացինք»: