Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի։ Վթարի հետևանքով զոհվել է փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը, իսկ չորս ծառայողներ ստացել են վնասվածքներ։ Վերջիններս հոսպիտալացվել են, և բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նոյեմբերի 27-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է տուժած փրկարարներին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար։


