fbpx
Աշխարհ

Մինսկում այսօր բողոքի ակցիային մասնակցել է առնվազն 100 հազար մարդ

Meduza պարբերականի փոխանցմամբ` Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Հոկտեմբերի 25-ի ակցիան կրել է «Ժողովրդական վերջնագիր» խորագիրը։

Տվյալների համաձայն՝ Մինսկում տեղի ունեցած երթին մասնակցել է առնվազն 100 հազար մարդ։

Ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան երկրի նախագահին վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով, որ Լուկաշենկոն հայտարարի իր հրաժարականի մասին, Բելառուսում դադարեն խաղաղ ցուցարարների դեմ բռնությունները իսկ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։ Վերջնագրի պահանջները չեն կատարվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ