Սվետլանա Տիխանովսկայա
Մինսկում այսօր բողոքի ակցիային մասնակցել է առնվազն 100 հազար մարդ
Meduza պարբերականի փոխանցմամբ` Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Հոկտեմբերի 25-ի ակցիան կրել է «Ժողովրդական վերջնագիր» խորագիրը։ Տվյալների համաձայն՝ Մինսկում տեղի ունեցած երթին մասնակցել է առնվազն 100 հազար մարդ։ Ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան երկրի նախագահին վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով, որ Լուկաշենկոն հայտարարի իր հրաժարականի մասին, Բելառուսում դադարեն խաղաղ ցուցարարների…
Տիխանովսկայան վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին վերջնագիր է ներկայացրել: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին իշխանությունները պետք է կատարեն ընդդիմության պահանջը, որոնց թվում Լուկաշենկոյի հրաժարականն է, բոլոր քաղբանտարկյալների ազատումը և փողոցում բռնությունների դադարեցումը։ Հակառակ դեպքում Տիխոնովսկայան խոստանում է զանգվածային բողոքի ցույցեր, գործադուլներ, ճանապարհների փակում և պետական խանութների վաճառքի արգելափակում:
Տիխանովսկայան պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՄ-ի հետ
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ Բրյուսելում պայմանավորվել է «հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններից հետո» ԵՄ-ի կողմից Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու շուրջ: Հայտնի է, որ երկուշաբթի օրը Տիխանովսկայան գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ երկրների արտգործնախարարների և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Ես չեմ խնդրում իմ մեջ տեսնել Բելառուսի ապագա նախագահին. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտնել է, որ ինքն իրեն չի դիրքավորում որպես Բելառուսի ապագա նախագահ: «Ես չեմ խնդրում իմ մեջ տեսնել Բելառուսի ապագա նախագահին, քանի որ ես ինձ այդպես չեմ դիրքավորում»,-ասել է նա: «Իմ ընտրական ծրագիրը բաղկացած էր երեք կետից, որոնցից ամենաառաջնայինը կրկնակի ընտրություններն են, արդար, թափանցիկ և…
Սվետլանա Տիխանովսկայան կայցելի Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին Twitter-ի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ընդդիմությունից նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընդունել է Եվրախորհրդարան այցելելու իր հրավերը: «Այսօր ես Սվետլանա Տիխանովսկայայի հետ խոսեցի Բելառուսում խորը անհանգստություն առաջացնող իրավիճակի մասին: Նա ընդունեց Եվրախորհրդարան այցելելու մեր հրավերը: Խորհրդարանն աջակցում է Բելաուսիի ժողովրդին՝ հանուն ժողովրդավարության, իրենց երկրի ապագայի ազատ ընտրության պայքարում»,-…
Տիխանովսկայան կոչով դիմել է ռուսաստանցիներին
Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել հայտարարությամբ: Գործիչը դիմել է ռուսաստանցիներին: Նա շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի բլոգերներին և լրագրողներին: «Մենք՝ բելառուսներս, անչափ երախտապարտ ենք այն ռուսաստանցիներին, որոնք արդեն աջակցում են բելառուս ժողովրդի ազատության համար պայքարին։ Մենք չեն մոռանա համերաշխության ոչ մի ժեստ կամ ակցիա։ Շնորհակալություն ձեզ։ Ռուսաստանցի անկախ լրագրողներ և բլոգերներ, առանձին շնորհակալություն…
Մինսկում Միասնության քայլերթ է սկսվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել և բելառուսցիներին կոչ արել մասնակցել Միասնության քայլերթին։ Այն մեկնարկել է այսօր` Մինսկի ժամանակով 14։00-ին։ ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի հաղորդմամբ էլ՝ տասը զրահապատ մարտական մեքենա է գտնվում Մինսկում՝ Բելառուսի նախագահի նստավարում՝ Անկախության պալատում։ Պալատի հարևանությամբ է գտնվում նաև հանրապետության Գերագույն դատարանը։ Մոտակայքում տեղակայված են նաև փշալարերով մեքենաներ։…
Տիխանովսկայան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի դեմ
Բելառուս ընդդիմադիր գործիր Սվետլանա Տիխանովսկայան պատժամիջոցներ կիրառելու կոչով է հանդես եկել, որն ուղղված է եղել միջազգային հանրությանը։ Նա ասել է, որ պատժամիջոցներ պետք է կիրառվել ընտրախախտումների, կեղծիքներ հեղինակների ու բռնություններ իրականացրածների նկատմամբ։ Տիխանովսկայան՝ խոսքը հղելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն գողացել է ժողովրդի ձայնը և չի ներկայացնում Բելառուսը։
Սվետլանա Տիխանովսկայան ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երեքշաբթի օրը ելույթ է ունենալու եվրախորհրդարանում: «Եվրախորհրդարանի պատգամավորները Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի հետ կքննարկեն Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների հետևանքով տիրող իրավիճակը»,- ասված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ։ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու համար օգոստոսի 25-ին Եվրախորհրդարանի արտաքին…
Տիխանովսկայան հայտնել է, թե երբ կվերադառնա Բելառուս
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, թե երբ կվերադառնա հայրենիք: Նա խոստացել է Բելառուս վերադառնալ, երբ իրեն անվտանգության մեջ կզգա: «Ես շատ եմ ցանկանում այնտեղ (Բելառուս) վերադառնալ և անպայման կվերադառնամ, երբ ինձ անվտանգության մեջ զգամ»,- ասել է նա: Այս մասին փոխանցում է AFN-ն։
Մինսկում բողոքի ակցիաներն ավարտվել են ձերբակալվածների պահման վայրերի մոտ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում օգոստոսի 17-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները ավարտվել են ձերբակալվածների պահման վայրերի շենքերի մոտ: Հայտնի է, որ ձերբակալվածների պահման №1 վայր, որը տեղակայված Վոլոդարսկու փողոցում այստղ պահվում է բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որին որպես նախագահական ընտրությունների թեկնածու չգրանցելուց հետո առաջադրվել էր նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան: Նշվում է, որ ցուցարարների պահանջել են ազատ արձակել բոլորին:…
Մինսկում հանրահավաք կանցկացվի՝ հաջակցություն Լուկաշենկոյի
Белая Русь բելառուսական պրոիշխանական հասարակական կազմակերպությունն այսօր՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 12:00-ին ծրագրում է Մինսկում «համերաշխության հանրահավաք» անցկացնել՝ հօգուտ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ ՀԿ-ն հայտարարություն է տարածել հանրահավաքի վերաբերյալ նշելով, որ այն կանցկացվի երկրի կառավարության տան մոտ՝ Անկախության հրապարակ կոչվող տարածքում։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «իրենց հետ է…
Լուկաշենկոյի մրցակից Տիխանովսկայան Լիտվայում է
Բելառուսի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան, ով օրերս կայացած նախագահական ընտրություններում համարվում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, Լիտվայում է։ Այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը։ BBC-ի հաղորդմամբ՝ Տիխանովսկայան հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Լուկաշնեկոն 80 տոկոսից ավելի ձայն է հավաքել։
Բելառուսում ընտրություններին մասնակցությունը հասել է 79% -ի
Беларусь-1 հեռուստաալիքը հայտնում է, որ Բելառուսում ժամը 18-ի դրությամբ նախագահի ընտրությանը մասնակցությունը կազմել է 79%: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդա Երմոշինայի խոսքով՝ շատ շրջաններ արդեն հատել են 80%-ի սահմանը: «Իրականում բոլոր շրջանները. բացառությամբ Մինսկի շրջանի և Մինսկ քաղաքի»,- նշել է Երմոշինան: Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին ընթանում են երկրի նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուները հինգն…










