Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամների հետ։
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Արցախի կարգավիճակի ու տարածաշրջանային տարբեր մարտահրավերներին առնչվող հարցերի մասին։
Թովմասյանը շեշտել է, որ կուսակցության շահը պետք է ստորադասվի ազգային շահին։
Նա ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցի լուծման վերաբերյալ միակ ընդունելի տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններն են։