Մինսկի խումբը ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համատեղ հայտարարություն է տարածել՝ կապված Ստոլհոլվում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ տեղի ունեցած իրենց աշխատանքից։

Նշվում է, որ համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Բայրամովի հետ։ Նրանք նաև հանդիպել են ԵԱՀԿ նոր նախագահ, Լեհաստանի գործող ԱԳՆ ղեկավար Զբիգնև Ռաուի հետ։

Համանախագահները նաև ափսոսանք են հայտնել, որ իրենց չի հաջողվել կազմակերպել Միրզոյանի ու Բայրամովի միջև հանդիպումը։

Ամենաթարմ