Հրաբխի ժայթքման հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 13-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)-Azat TV
Աշխարհ
15:00 05/12/2021

Հրաբխի ժայթքման հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 13-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ակտիվացել է ինդոնեզական Սեմերու հրաբուխը, որի հետևանքով արդեն իսկ հայտնի է 13 զոհերի մասին։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Նշվում է, որ նախօրեին ակտիվացած հրաբխի հետևանքով Ճավա կղզու մի շարք տներ հայտնվել են ավազի, մոխրի ու ծխի ճիրաններում։

Տեղի բնակիչների հավաստմամբ՝ ահազանգման համակարգը չի գործել ու մարդիկ չեն հասցրել լքել իրենց տները։

Ըստ աղբյուրի՝ շաբաթ հայտնի է դարձել մեկ զոհի ու այսօր՝ ևս 12 զոհերի մասին։ Այսպիսով՝ հրաբխի ակտիվացման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ։

Նշվում է նաև տասնյակ տուժածների մասին, որոնց հիմնական մասը այրվածքներ է ստացել լավայի ժայթքումից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ