ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ոստիկանության Երևանի և մարզային բաժիններում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ:
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր վաղ առավոտից Ոստիկանության բաժիններ մեկնած արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել 112 անձանց հետ Երևանում և մարզերում։
Աշխատակազմում առանձին դիտարկվել են նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումները։
Ոստիկանության բաժիններ այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն, և արձանագրված բոլոր հարցերը լուծումների առաջարկների հետ միասին ամբողջական տեսքով կներկայացվեն Ոստիկանություն։
Հ․Գ․ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1428339534020173/?type=3&theater

