ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

Հրապարակող՝

ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքներով 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը

Ամենադիտվածներ

Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի՝ Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետին՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։

Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ՝ կապված դպրոցի հետ, ինչպես նաև այսօր ահազանգով տեղեկություն է փոխանցվել այն մասին, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո էլ այնտեղ այցելել են ոստիկանության ծառայողներ:

Այցի արդյունքների մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Ամենաթարմ