ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները

Հրապարակող՝

ՀՀ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ձեռք բերել, որ Ադրբեջանը տիրանում է հայ գերիների օգտահաշիվներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։

Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին կարևոր ուղղություններով համագործակցության համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը»։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1564338113753647

Ամենաթարմ