Միրզոյանը Դուշանբե չի մեկնել ինքնաթիռի անսարքության պատճառով

Հրապարակող՝

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ պաշտոնաթող նախագահ Յոահիմ Գաուկի հետ

Ամենադիտվածներ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե ինքնաթիռի անսարքության պատճառով։ Նա պետք է մասնակցեր ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։

Այդ մասին ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է 24News-ին՝ հավելելով, որ ինքնաթիռը եղել է քաղաքացիական։

Արարատ Միրզոյանը Դուշանբե կմեկնի վաղը՝ մասնակցելու ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։

 

Ամենաթարմ