Դուշանբե
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Դուշանբեում Լավրովն ու Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում: Լավրովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք տեղափոխվել են որակապես նոր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակ: ՌԴ գլխավոր դիվանագետն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին, տնտեսական համագործակցությանը: «Այսօր մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնել…
Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նշվում է նաև, որ նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի ԱՊՀ երկրների գործընկերների հետ։
Փաշինյանը Դուշանբեում հանդիպել է Իրանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան․ Փաշինյան Արմեն Սարգսյանը հանդիեպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին «Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ…
ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով․ Փաշինյան
Սեպտեմբերի 16-ին կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով: Օրակարգում ընդգրկված հարցերը…
Արմեն Գրրգորյանի հետ հանդիպմանը Պատրուշևը անդրադառձել է ԼՂ հակամարտության լուծման ջանքերին
Սեպտեմբերի 15-ին ԱԽ գրասենյակից տեղեկացրել են, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը։ «Հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում…
Միրզոյանը Դուշանբե չի մեկնել ինքնաթիռի անսարքության պատճառով
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե ինքնաթիռի անսարքության պատճառով։ Նա պետք է մասնակցեր ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ Այդ մասին ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է 24News-ին՝ հավելելով, որ ինքնաթիռը եղել է քաղաքացիական։ Արարատ Միրզոյանը Դուշանբե կմեկնի վաղը՝ մասնակցելու ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։
ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ նիստին խոսեց Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, ՊՆ ղեկավարների ու ԱԽ քարտուղարների միասնական նիստին։ Նշենք, որ Հայաստանից նիստի ընթացքում ներկա էր միայն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն իր ելույթում անդրադարձավ նաև Ադրբեջանի վարքագծին ու այդ երկրի կողմից տարվող քաղաքականությանը։ Նա նշեց, որ վերջինս կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, հիշեցնելով, որ…
Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 15-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի նաև Արա Այվազյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Նիստը տեղի է ունենալու մայիսի 19-ին՝ Դուշանբեում։
Հայաստանի պատմության թանգարանը ԱՊՀ լավագույն թանգարանների տասնյակում է
Ռուսաստանի և ԱՊՀ-ի պատմության ու մշակույթի լավագույն թանգարանների վարկանիշն է կազմել «ՏուրՍտատ» տուրիստական պորտալը : Վարկանիշը կազմվել է թանգարանների հանրաճանաչության վերլուծության արդյունքներով և թանգարաններով վիտուալ տուրերի առաջարկներով: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի թանգարանները ԱՊՀ երկրներում ամենահանրահայտ պատմության թանգարաններն են. ԱՊՀ-ում պատմության և մշակույթի թանգարանների առաջին տասնյակի մեջ են մտել Մոսկվայում Պատմության պետական թանգարանը, Մինսկում Բելառուսի Պատմության…
Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին
Օգոստոսի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։













