Վոլոդինն ու Միրզոյանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը:

«Պետդումայի ղեկավարը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի հետ: Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են ՀՀ և ՌԴ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ԼՂ շուրջ իրավիճակը»,- հայտնում է կայքը:

Պետդումայի ղեկավարը ընդգծել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ շփումների զարգացման փաստը:

«Մենք լավ գիտենք ոչ միայն միմյանց, այլև մեր գործընկերներին, որ ժամանում են ձեզ հետ: Դա խոսում է քննարկմանը այն թեմաների ներառմանը, որ երբեմն թեժանում ու լուծումներ են պահանջում»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Ամենաթարմ