ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին։
Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
«Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք», – գրել է Միրզոյանը:
https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3313836601988114

