Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպում կունենա իրանցի գործընկերոջ՝ Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Նշվում է նաև, որ հանդիպումից հետո ԱԳ նախարարները համատեղ մամուլի հայտարարություն կանեն։