Իսպանական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը խոսել է Լիոնել Մեսսիի մասին։
««Բարսելոնայի» ղեկավարության վարած քաղաքականության պատճառով միշտ կա վտանգ, որ Մեսսին կհեռանա:
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Մեսսին չմտածի այդ ուղղությամբ:
Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է:
Ես չեմ պատկերացնում «Բարսելոնան» առանց Մեսսիի», – Ֆոնտի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: