Մխիթարյանի գրառումը՝ 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելու առթիվ

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։

Նա այս մրցանակին է արժանանում արդեն 10-րդ անգամ։

Այդ առթիվ հայազգի կիսապաշտպանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով նախ շնորհակալություն է հայտնել իր կողքին կանգած մարդկանց, իսկ հետո շարունակել է, որ այդ մրցանակը ստանալը իր բոլոր թիմակիցների վաստակն է։

Նշենք, որ Մխիթարյանին այս նվաճման առթիվ շնորհավորել է նաև իր ներկայիս ակումբը՝ «Ռոման»։

https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3687956974598312

Ամենաթարմ