Լավագույն
Ո՞վ է Ռեալում սեպտեմբերի լավագույն խաղացողը
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «արքայական» ակումբի կազմում սեպտեմբերի ճանաչվել է սեպտեմբերի լավագույն խաղացող։ Անցած ամիս 25-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Լավագույն չորսը գոլերը Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի ժամանակ
Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի 16 հանդիպումներում գրանցված 47 գոլից ՈւԵՖԱ-ն ընտրել է լավագույն չորսը։ ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությունում շաբաթվա լավագույն գոլի կոչմանը հավակնում են ուկրաինական «Զարյայի» իրանցի հարձակվող Ալահյար Սայադմանեշի գոլը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դարպասը, նորվեգական «Բուդե-Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգի հարվածը «Ռոմայի» դեմ խաղում, չեխական «Յաբլոնեցի» հարձակվող Թոմաշ Չվանչարայի գոլը՝ դանիական «Ռանդերսին» և դանիական «Կոպենհագենի» կիսապաշտպան…
Մոդրիչը՝ Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
Խորվաթիայում կայացել է անցած մրցաշարջանի լավագույնների ընտրման մրցանակաբաշխությունը։ 6-րդ տարին անընդմեջ Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» հնաբնակներից Լուկա Մոդրիչը։ Մոդրիչն իր կարիերայում արդեն 10-րդ անգամ է շահում այս մրցանակը։ Նշենք նաև, որ Խորվաթիայի լավագույն դարպասապահ է ճանաչվել Դոմինիկ Լիվակովիչը, ով հանդես է գալիս Զագրեբի «Դինամոյում»։
Ո՞վ է 2020-ի լավագույն ճանապարհային ոստիկանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անվտանգ երթևեկության կազմակերպումը բարդ խնդիր է, և այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը: Մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներում որևէ վթար կամ պատահար տեսնելիս մտածում ենք՝ մեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է եղել, վարորդը պահպանե՞լ է երթևեկության կանոնները, սթա՞փ է եղել, թե՝ ոչ: Հարցեր, որոնք հենց ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են, գրում է ՀՀ ոստիկանության պաշտոանական կայքը։ Հատկապես…
Մխիթարյանը՝ Ռոմայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հբավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից, որտեղ Մխիթարյանին նվիրված տեսանյութ է տեղադրվել։ Լավագույնի կոչման համար քվեարկությունը կազմակերպվել է «Ռոմայի» պաշտոնական կայքում, որտեղ քվեարկել են սովորական մարդիկ։ 🟥🟧🟨 Complimenti a @HenrikhMkh, eletto da voi Player of the Month di dicembre…
Մխիթարյանի գրառումը՝ 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելու առթիվ
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։ Նա այս մրցանակին է արժանանում արդեն 10-րդ անգամ։ Այդ առթիվ հայազգի կիսապաշտպանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով նախ շնորհակալություն է հայտնել իր կողքին կանգած մարդկանց, իսկ հետո շարունակել է, որ այդ մրցանակը ստանալը իր բոլոր թիմակիցների վաստակն է։ Նշենք, որ…
Մխիթարյանը՝ Ռոմա-Կլուժ խաղի լավագույն ֆուտբոլիստ
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Կլուժի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր ու կարողացավ հենց առաջին րոպեին դառնալ գոլի հեղինակ։ Հանդիպումը կայանում էր Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում։ «Ռոմային» խաղում հաջողվեց հաղթել 5-0 հաշվով։
Ո՞վ է Պրեմիեր լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Հայտնենք, որ ֆուտբոլիստն արդեն երկրորդ անգամ է ճանաչվում մրցաշրջանի ամսվա խաղացող. նա անցած ամսվա երեք խաղերում 3 գոլ է խփել:
Ես չգիտեմ, թե նրանցից ով է լավագույնը․ Մատիչը Մեսսիի և Ռոնալդուի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին խոսելով՝ ասել է, որ եթե իր որդուն հարցնեն՝ ով է լավագույնը, նա կասի, որ դա Ռոնալդուն է։ «Նրանք տարբեր են Մեսսիի հետ։ Իհարկե, Կրիշտիանուն ունի տաղանդ։ Բայց նրա հաջողությունների մեծ մասը կախված է նրա աշխատասիրության հետ։ Մեսսին տաղանդ ունի։ Ես չեմ ասում, որ նա…
Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին․ Մայք Թայսոն
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը վիրտուալ ֆենթեզի մրցաշարի եզրափակիչում Մոհամեդ Ալիին հաղթելուց հետո հայտարարել է, որ Մոհամեդ Ալին լավագույնն է պատմության մեջ, և ինքը իրական ռինգում չէր հաղթի նրան։ «Այս ամենը վիրտուալ խաղ է։ Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին։ Նա լավագույնն է պատմության մեջ»,- ասել է Թայմսոնը։ 53-ամյա Թայսոնը պրոֆեսիոնալ…
Մխիթարյանի խփած գոլը հավակնում է դառնալ ամսվա լավագույնը(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինստարգամի էջում Իտալական «Ռոման» քվեարկություն է սկսել փետրվար ամսվա լավագույն գոլը որոշելու համար։ Քվեարկության արդյունքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը «Լեչչեի» դարպասը հավակնում է դառնալ փետրվար ամսվա լավագույն գոլ։ Ինչպես նաև լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են թուրք Չենգիզ Ունդերը, իսպանացի Կարլես Պերեսն ու հոլանդացի Ջաստին Կյլույվերտը: View this post on Instagram A…
NBA- ն հրապարակել է նոյեմբեր ամսվա լավագույն բասկետբոլիստների լուսանկարները
Դեկտեմբերի 3-ին NBA- ն հրապարակել է նախորդ ամսվա լավագույն բասկետբոլիտներ անունները: Այսպիսով, Արևելքում նոյեմբեր ամսվա լավագույն բասկետբոլիստը հարձակվող Յաննիս Ադետոկունբոն էր «Միլվուկիից»: Արևմուտքում լավագույնները ճանաչվում են որպես «Դալլասի» առաջնորդ Լուկա Դոնչիչ: Լավագույն նորեկ անվանակարգում իրենց մրցանակները ստացան՝ Ջա Մորենտը Մեմֆիսից, և Մայամիի խաղացող Քենդրիկ Նանը: Առաջնության աղյուսակը կարող եք գտնել այստեղ:
Պատրաստվում եմ զբաղեցնել Ռաուլի տեղը․ Բենզեմա
Սեպտեմբերի 4-ին փաստավավերագրական ֆիլմ է ներկայացվելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, որտեղ նաև արդարադարձ է կատարվելու Չեմպիոնների Լիգային։ Ֆուտբոլիստն անդրադարձել է ՉԼ-ի պատմության լավագույն ռմբարկուի մրցավազքումքում իր դերակատարության և հետաքրքրիր հայտարարություն արել։ «Պայքար լավագույն ռմբարկուի համա՞ր, ամեն բան դեռ ավարտված չէ։ Երկու լավագույնները՝ այլմոլորակայիններ Կրիշտիանուն ու Մեսսին են, իսկ իմ առջևում Ռաուլն է, ու…
Աշխարհի լավագույն օդանավակայանները և ավիաընկերությունները
AirHelp ընկերությունը ներկայացրել է աշխարհի լավագույն օդանավակայանների ու ավիաընկերությունների վարկանիշը: Հետազոտությունը հաշվի է առել 40 երկրների 40 հազար սպասարկյալների արձագանքները և հիմնվել մի քանի առևտրային մատակարարների տվյալների վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 134 օդանավակայաններ գնահատվել են թռիչքների ժամանակացույցի պահպանման, սպասարկման որակի և խանութների ու ռեստորանների առկայության ցուցանիշներով: Լավագույնն է ճանաչվել Կատարի «Համադ» օդանավակայանը: Երկրորդ տեղն զբաղեցրել…













