Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Նիկոլո Զանիոլոն կիսվել է իր տպավորություններով ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով ներկայացնելու կարիք չունի: Նա ինձ տպավորել է համեստությամբ և ինքն իրեն չխնայելու ոգով», – ասել է Զանիոլոն։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա» ու առնվազն 1 տարի հանդես կգա այստեղ։