Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծանր հիվանդության դեմ պայքարի ընթացքում անժամանակ կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային գործակալ, ֆուտբոլային աշխարհի ամենաէպատաժային կերպարներից մեկը՝ Մինո Ռայոլան։
Վերջինս նաև Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն էր։ Հայ մարզիկը Facebook-ի իր էջում հրապարակել է իր ու Ռայոլայի լուսանկարներից մեկի, որին կից նաև գրառում է կատարել։
«Ես կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք։
Դու մեզ հետ կլինես միշտ», – գրել է Մխիթարյանը։