Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երեկ խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ։
Երեկ հայտնի էր դարձել, որ մեր հավաքականի առաջիկա 2 ընկերական հանդիպումների համար Խոակին Կապառոսը Մխիթարյանին չի հրավիրվել հավաքական, որին հետո անդրադարձել էր հենց ինքը՝ Հենրիխը, ու դրանից հետո սոցցանցերում սկսվեցին բուռն քննարկումներն այս թեմայով։
«Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա՞ իր մոտ, թե՝ ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է էս ամենը ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը», – գրել է Պաչաջյանը:
Վերջինս հույս է հայտնել, որ հավաքականի ավագը ապագայում կլինի իր տեղում։