fbpx
Սպորտ

Մխիթարյանը ճանաչվել է Ռոմա-Տորինո խաղի լավագույն ֆուտբոլիստ (ՆԿԱՐ)

Երեկ կայացավ Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի «Ռոմա» – «Տորինո» հանդիպումը, որում տանտերերը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեցին հյուրերին։

Հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։ 32-րդ րոպեին հենց նրա փոխանցումից հետո Աբրահամը խփեց «Ռոմայի» հաղթական գնդակը։

Բացի գոլային փոխանցումը, Մխիթարյանը ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ըստ WhoScored-ի վարկածի։ Հայ ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր՝ 8 միավորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ