Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Մոուրինյոյին ու թիմակիցներին

«Ջենոա»-«Ռոմա» խաղից հետո հայազգի Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է հանդիպումը՝ DAZN-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ տպավորիչ անցումի ու գոլային փոխանցման հեղինակ։

Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու թիմակիցներին հաղթանակի համար։ Նա նշել է, որ իրենք բեկում մտցրեցին խաղի 2-րդ կեսում և հաղթանակի հասան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն էր խոսել Մխիթարյանի մասին և ասել, որ հայ ֆուտբոլիստը ֆանտաստիկ խաղ անցկացրեց։

Հիշեցնենք նաև, որ նշված խաղում հռոմեական ակումբը հաղթեց 2-0 հաշվով։

Ամենաթարմ