Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ: Այս մասին հայտնել է դեսպանությունը։
«Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:
- Հունաստանի Kathimerini օրաթերթը հրապարակել է դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը
- Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի խորհրդարանում
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունն ու փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։