Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ապրիլի 6-ին առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Հունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ: Այս մասին հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
«Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի հույն ներկայացուցչին՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։
- Հունաստանի Kathimerini օրաթերթը հրապարակել է դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը
- Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայում ՀՀ դեսպան
Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։
Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատել իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

