Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Սանկտ Պետերբուրգում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ՝ տանելով երրորդ հաղթանակը:
Երրորդ շրջանում հայ մարզուհին 1 ժամ 21 րոպեում առավելության հասավ ռուս Եկատերինա Ալեքսանդրովայի նկատմամբ՝ 6:2, 7:5:
Նշվում է, որ WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի Վերա Զվոնարյովա – Անաստասիա Գասանովա (երկուսն էլ՝ Ռուսաստան) զույգի հաղթողը: